Բեյլն ու Նավասը չեն խաղա «Վալենսիայի» դեմ
SportՄադրիդի «Ռեալի» կիսպաշտպան Գարեթ Բեյլը բուժզննում է անցել, որը նրա մոտ ծնկի վնասվածք է հայտնաբերել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Արքայական ակումբի» դարպասապահ Կեյլոր Նավասը կրունկն է վնասել «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում։
Իսպանական մամուլի տեղեկություններով, Բեյլը բաց կթողնի Պրիմերայի 37-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ հանդիպումը, որը տեղի է ունենալու մայիսի 8-ին Մադրիդում։ Նա կկարողանա դաշտ վերադառնալ մի քանի օր ապաքինվելուց հետո։ Նավասը ևս բաց կթողնի առաջիկա հանդիպումը, սակայն, հավանաբար, լիովին կապաքինվի մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը տեղի կունենա մայիսի 28-ին Միլանում։