Yerevan, 27.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի համերգները կկայանան Երևանում, մարզերում և Արցախում

Society

ՀՀ սփյուռքի նախարարությունում մայիսի 6-ին տեղի է ունեցել «Արի տուն»  և «Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա­կին նվիրված «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2016 թվականի ծրագրերը համակարգող հանձնաժողովի և միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում ներկայացվել են 2016թ. իրականացվելիք երկու ծրագրերը և «Արի տուն»-2015թ. ծրագրի ամփոփումը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելեով. «Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 

«Իմ Հայաստան»-ի նպատակն է աջակցել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագո րծողների միջև մշակութային կապերի խորացմանը, նոր նախա­գծերի մշակմանը», - ընդգծեց գերատեսչության ղեկավարը:

Նախարարը կարևորեց «Արի տուն» ծրագրի շրջանակներում բոլոր մասնակից գերատեսչությունների, տարածքային և մարզային կառույցների դերը անցած 7 տարիների ընթացքում ծրագրի կայացման գործում: 

«Հատուկ շնորհակալություն եմ հայտնում հյուրընկալ ընտանիքներին, ովքեր առանց պետության  նյութական օժանդակության՝ սիրով և ջերմությամբ հյուրընկալում են Սփյուռքից ժամանած մեր հայ պատանիներին և երիտասարդներին», - նշեց նա:

Այնուհետև 2016թ. իրականացվելիք երկու ծրագրերը ներկայացրեց և «Արի տուն»-2015թ. ծրագրի ամփոփմամբ հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:

Անդրադառնալով «Արի տուն» ծրագրին՝ նա ևս հավաստիացրեց, որ իրականացման հաջողությունը կախված է կազմակերպիչների ու գործընկերների ներդաշնակ, համակարգված գործողություններից: «Արի տուն»-ը նպաստում է Սփյուռքում

Հայաստանի պատանի դեսպանների թվի ավելացմանը:

«Նրանք նոր թափ ու լիցք են հաղորդում համայնքային կյանքին, Սփյուռքը ավելի են կապում Մայր Հայրենիքի հետ, նպաստում հայապահպանությանը», - նշեց նա:

Ֆ.Զաքարյանը ներկայացրեց «Իմ Հայաս­տան» համահայկական երրորդ փառատոնի 5 ուղղությունները՝ «Պարարվեստի օրեր» (հուլիսի 20-30-ը), Ասմունքի համահայկական փառատոն Շուշիում (օգոստոս 1-5-ը), «Երգչախմբային արվեստի օրեր» (օգոստոսի 5-10-ը), «Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն» (սեպտեմբերի 21-26-ը), «Հայ երգի օր» (սեպտեմբերի 26):

Նշվեց, որ փառատոնն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: 2016թ. ևս փառատոնի շրջանակներում նախատեսված են համերգներ Երևանում, մարզերում և Արցախում, էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրերում: Փառատոնին մասնակցում են տարբեր համայնքների պարախմբեր, երգչախմբեր, նվագախմբեր, համույթներ և անհատ կատարողներ  Սփյուռքի Արցախից և Հայաստանից:

«Իմ Հայաստան»-ը կմերկնարկի  հուլիսի 22-ին Ալեքսանդր  Սպենդիարյանի  անվան  օպերայի  և բալետի պետական ակադեմիական ազգային թատրոնում, պարարվեստի օրերով և կտևի 10 օր: Փառատոնի  շրջանակներում սեպտեմբերին ներառվել է նաև «100+1» համերգային  ծրագիրը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության տարելիցին: Խմբերը ելույթ կունենան տարբեր մարզերում՝ Շիրակի, Լոռվա, Արագածոտնի,  Արարատի,  Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի, նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: 

Նիստի ավարտին ՀՀ սփյուռքի նախարարը «Արի տուն» 2015թ. ծրագրի իրականացմանն ակտիվ մասնակցության համար հավաստագրեր հանձնեց գերատեսչությունների, Երևանի քաղաքապետարանի, մարզային և տարածքային մարմինների ներկայացուցիչներին՝ ըստ անվանակարգերի:

«Հուսալի գործընկեր» անվանակարգում մրցանակի արժանացան Երևանի քաղաքապետարանը և ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մասնակիցների առողջական խնդիրները պատշաճ լուծելու համար, «Հայրենասիրական դաստիարակության ապահովում» անվանակարգում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ մասնակիցների հայրենասիրական դաստիարակությունն ապահովելու համար, «Սրտացավ գործընկեր»  անվանակարգում՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը՝ մասնակիցների անվտանգությունն ա պահովելու համար, «Պատրաստակամ գործընկեր» անվանակարգում՝ ՀՀ արտաքին գործերի, ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունները:

Նշվեց, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ժամանակ մասնակիցներին էին հանձնվել հավաստագրեր՝ «Լավագույն վարչական  շրջան»  անվանակարգում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանին, «Ակտիվ վարչական շրջան» անվանակարգում՝ Նոր Նորք վարչական շրջանին, «Աջակից վարչական շրջան» անվանակարգում՝ Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջաններին:

«Լավագույն մարզ» անվանակարգում պարգևատրվեց Կոտայքի մարզը (մարզպետ՝ Կարապետ Գուլոյան)՝ ամենաշատ երիտասարդներ ընդունելու համար, «Ակտիվ մարզ» անվանակարգում՝ Արարատի մարզը (մարզպետ՝ Ռուբիկ Աբրահամյան), «Աջակից մարզ» անվանակարգում՝ Գեղարքունիքի մարզը (մարզպետ՝ Ռաֆիկ Գրիգորյան), մարզային համայնքներից՝ «Լավագույն համայնք» անվանակարգում՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքը, «Մեծաթիվ հյուրընկալող»  անվանակարգում՝ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքը, &la quo;Պատրաստակամ գործընկեր» անվանակարգում՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքը, Արարատի մարզի Այնթապ և Փ. Վեդի համայնքները, «Ակտիվ համայնք» անվանակարգում՝ Արագածոտնի մարզի Կարբի գյուղը և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը, «Աջակից համայնք» անվանակարգում՝  Արարատի մարզի Արարատի քաղաքի Ոսկետափ և Մխչյան համայնքները:

Միջգերատեսչական նիստի մասնակիցների համար ցուցադրվեցին «Արի տուն» ծրագրի և «Իմ Հայաստան» փառատոնի մասին պատմող տեսանյութեր, որից հետո մասնակիցները հանդես եկան ծրագրերի մասին իրենց առաջարկություններով, ինչպես նաև հավաստիացրեցին, որ այս տարի ևս ամեն ինչ անելու են ծրագրերը պատշաճ և անվտանգ իրականացնելու համար»:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes