Ռոնալդո. Ռաշֆորդն իր ունակություններով ինձ է հիշեցնում
SportԲրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա հարձակվող Մարկուս Ռաշֆորդի խաղը:
-Ռաշֆորդն անհավանական տաղանդավոր երիտասարդ է: Ես տեսնում եմ, որ նա իր ունակություններով ինձ է հիշեցնում: Նա համառ է, արագ և հիանալի է վարվում գնդակի հետ: Հարձակվողները գոլեր խփելու համար պետք է քաղց զգան, և ես տեսնում եմ, որ Ռաշֆորդն ունի նման զգացողություն: Նա հիանալի ապագա է ունենալու,-Ռոնալդոյի խոսքը մեջբերված է «The Sun»-ից: