Թուրքական Քիլիս քաղաքում երկու հրթիռ է ընկել
International newsՍիրիայի տարածքից երկու հրթիռ է ընկել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քիլիս քաղաքի վրա, տեղեկացնում է anadolu.com.tr-y:
Լրատվական գործակալության փոխանցմամբ հրթիռներից մեկն ընկել տներից մեկի տանիքին, սակայն զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Հաղորդվում է, որ վնասվել են բնակելի շենքեր և շինություններ: Քիլիս քաղաքը գտնվում է Սիրիայի սահմանից 6 կիլոմետր հեռավորության վրա: