Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել Եվրոպային «քանդել ներգաղթյալների առաջ կառուցված պատերը»
International newsՀռոմի Ֆրանցիսկոս պապն իր ուրբաթօրյա ելույթի ժամանակ ասել է, որ երազում է այնպիսի Եվրոպա տեսնել, որտեղ «ներգաղթյալ լինելը հանցագործություն չէ»:
Ինչպես փոխանցում է Agence France Presse-ը` քահանայապետը կոչ է արել ԵՄ առաջնորդներին «վերացնել պատերը» և արդար հասարակություն կառուցել:
Հիշելով ԵՄ-ի հիմնադիր հայրերին, ովքեր Երկրորդ աշխարհամարտից հետո ինտեգրման համար էին պայքարում, Հռոմի պապն ընդգծել է, որ նրանք ոգեշնչված էին, քանի որ համարձակվել էին արմատական փոփոխությունների ենթարկել պատերազմի հանգեցրած մոդելները:
«Այսօր առավել, քան երբևէ նրանց տեսլականը ոգեշնչում է մեզ կամուրջներ կառուցել և քանդել պատերը», - ասել է Ֆրանցիսկոս պապը` դիմելով Վատիկանում հավաքված հանդիսականին, այդ թվում` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով լայնամասշտաբ աշխատանք է տարել` փորձելով լուծել ներգաղթյալների ճգնաժամը: