Թուրքական դատարանը Hürriyet-ի լրագրողներին դատապարտել է 5 տարվա ազատազրկման
International newsԹուրքական դատարանը Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և լրագրող Էրդեմ Գյուլին դատապարտել է 5 տարվա ազատազրկման` պետական գաղտնիքները հրապարակելու համար: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
Դյունդարը և Գյուլը ձերբակալվել էին նախորդ տարվա նոյեմբերին` Սիրիայի իսլամիստներին գաղտնի զենք մատակարարելու մասին հոդված հրապարակելու պատճառով: Ըստ հրապարակման՝ զենքի մատակարարումն իրականացրել է թուրքական հետախուզությունը:
Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել և ցմահ ազատազրկում է պահանջել երկու մեղադրյալների համար:
Նրանց մեղադրանք է ներկայացվել պետական դավաճանության, պետական գաղտնիք բացահայտելու, լրտեսության, կեղծ լուրեր տարածելու մեջ:
Հիշեցնենք, որ այսօր դատարանից դուրս գալու պահին մահափորձ է իրականացվել Ջան Դյունդարի նկատմամբ: