Նախագահական կառավարման համակարգը Թուրքիան ավելի հզոր կդարձնի. Էրդողան
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանքեր է գործադրում նախագահական կառավարման համակարգի արագ անցնելու համար` պնդելով, որ դա Թուրքիան առավել հզոր և կայուն կդարձնի:
Այս մասին գրում է Business insider-ը` նշելով, որ նման հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել ուրբաթ` վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրաժարականի մասին հաղորդումից մեկ օր անց: Դավութօղլուն հայտարարել էր, որ հրաժարական է տալիս նախագահի հետ որոշ հարցերի, այդ թվում` նախագահական համակարգի շուրջ ծագած անհամաձայնության պատճառով:
Փորձագետները մտավախություն են հայտնում, որ դա չափազանց մեծ իշխանություն կտա Էրդողանին: