Yerevan, 16.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ Կարո. ամենը Թուրքիայի մեջլիսի ամենահամարձակ հայ պատգամավորի մասին. (լուսանկարներ)

Lifestyle

Wnews.am-ը գրում է.

Վերջին օրերին Թուրքիայում ամենաքննարկվող քաղաքական գործիչներից է ազգությամբ հայ Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը։ Ապրիլ 21-ին Թուրքիայի խորհրդարանի անդամը համարձակորեն կոչ արեց ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի   1915 թվականի հայ քաղաքական գործիչների  սպանությունների ուսումնասիրմամբ: Նա իր ելույթը սկսել էր հայերեն «Բարեւ ձեզ»-ով, իսկ ավարտին ցույց  տվել երիտթուրքերի կողմից 1915-ին սպանված օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների լուսանկարները։

Օրեր առաջ էլ Փայլանի վրա հարձակում  տեղի ունեցավ Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովի նիստի ժամանակ, ինչը նա կապում է իր հայ լինելու հետ։

Wnews.am-ը ներկայացնում է  հայ համարձակ քաղաքական գործիչ Կարո Փայլանին.

Կարո-Փայլան-1

Կարո Փայլանը ծնվել է 1972թ. Ստամբուլում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանը։ Նա քրիստոնյա է։

Նա մեկն է այն  երեք հայ պատգամավորներից, որոնք նոյեմբերին խորհրդարանական ընտրությունների արդյունքով մուտք գործեցին Թուրքիայի խորհրդարան: Կարոն ընտրվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից:

կարո

Թուրքիայի խորհրդարանում Փայլանին կոչում են Հայ Կարո (Էրմենի Կարօ)։

Ծագում եւ մանկություն.

Կարոյի նախնիները Մալաթիայից են. ծնողներն ամուսնացել են Մալաթիայում, իսկ 1969 թվականին գաղթել են Ստամբուլ՝ հիմնականում երեխաներին հայ հոգով ու հայեցի դաստիարակությամբ մեծացնելու նպատակով:

«Հայրս ու մայրս հայերեն չգիտեին, մենք տանը խոսել ենք թուրքերեն: Մեծ մայրիկներս եւ մեծ հայրիկներս շատ լավ հայերեն գիտեին, բայց նրանք իրենց զավակներին չկարողացան հայերեն սովորեցնել, որովհետեւ այդ օրերին (Հայոց Ցեղասպանությունից հետո եւ Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին) երկրում ուժեղ կերպով քաջալերվում ու քարոզվում էր թուրքերեն խոսելը…

Ես հայ եմ, հայկական դպրոցում եմ ստացել ուսումս, միջնակարգս ավարտելուց հետո նաեւ անդամակցել եմ մեր դպրոցի ընթացավարտների միությանը: Համալսարանում սովորել եմ վարչագիտություն եւ մագիստրոսի կոչում (գերլիսանս) ունեմ տնտեսագիտության ճյուղում»,- պատմում է Կարոն:

Կարոյի հայրը մահացել է  1998-ին եւ նա ստիպված էր միաժամանակ աշխատել եւ ուսանել, շարունակել հոր բիզնեսը (նա զբաղվում էր կոշիկի բիզնեսով)։

Կարոն տարիներ շարունակ եղել է  Ստամբուլի հայկական գերատեսուչը, այսինքն՝ հայկական դպրոցների ներկայացուցիչը կառավարության մոտ։

կար

Կարոն աշխատել է Հրանտ Դինքի հետ, 1996-ին, երբ Հրանտը «Ակօս» թերթի հիմնադրման աշխատանքներն էր կազմակերպում, Կարոն եղել է նրա կողքին։

Մուտքը քաղաքականություն.

«Ես ինքս ինձ մտածում էի՝ եթէ ուզում եմ վիճակ փոխեմ, պիտի լինեմ քաղաքական կյանքում: Ես միշտ համակրել եմ BDP – ին (քրդական նախկին կուսակցություն): Նրանք էլ մեզ պես տառապանքներ են կրել, նրանք էլ մեզ պես իրենց ինքնությունը պահպանելու համար պայքարել ու պայքարում են: 2007-ին՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո, սկսեցի ավելի մոտ համագործակցել այդ կուսակցութեան հետ»,- պատմում է Փայլանը, ով  2011-ի ընտրություններից հետո լինելով ընդդիմադիր, միավորվել է նրանց ու ստեղծել են Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես։

 

2013-ին , որոշելով, որ պետք է կուսակցություն ունենալ, հիմնել են  HDP-ն, Կարոն ընտրվել է Կենտրոնական կոմիտեի անդամ եւ  խորհրդարանական ընտրություններում էլ այդ կուսակցության կողմից պատգամավոր է ընտրվել։

կարոփ

Կարոն այս կարճ ժամանակում մեծ հաջողություններ է արձանագրել իր գործում, քայլեր է ձեռնարկել Թուրքիայի հայ համայնքի եւ մյուս փոքրամասնությունների իրավունքների ճանաչման համար. վերջերս խորհրդարանում Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնի նախօրեին խորհրդարանում ունեցած իր ճառի ընթացքում պահանջել է, որ հատուկ ուշադրություն դարձվի եւ ճանաչվի Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը՝ որպես քրիստոնյաների մեծ տոն այդ երկրում։

Բացի այս, Կարո Փայլանի եւ մյուս հայ պատգամավորների ջանքերի շնորհիվ Քամփ Արմենի (երբեմնի հայկական որբանոցը Ստամբուլում) հողատարածքը, որ հափշտակվել էր հայկական համայնքից, հաջողվեց վերադարձնել հայությանը: Կարոն նաեւ մեծ աշխատանք է սկսել Թուրքիայի դասագրքերում խեղաթյուրված պատմությունը ճշտելու գործը եւ հայերին ու մյուս փոքրամասնությունների մոռացված պատմությունը ճշգրիտ կերպով դասագրքերում արտացոլելու համար եւ զեղչելու հայության հասցեին գրված բացասական նյութերը դպրոցական դասագրքերից:

a

Կարո Փայլանն ամուսնացած չէ։

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution