Կլսեմ Վալենիսիայի առաջարկը, սակայն կմերժեմ նրանց. Հիդինկ
SportԼոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը, ով ամռանը կհեռանա թիմից, ասել է, թե ինչով է պատրաստվում զբաղվել «կապույտների» կազմից հեռանալուց հետո:
«Չեմ ձգտում «Վալենսիայում» աշխատելուն: Եթե նրանք ինձ առաջարկ անեն, կլսեմ այն, սակայն կհրաժարվեմ: Ծեր չեմ, սակայն 3-4 տարվա աշխատանքից հետո 75 տարեկան կլինեմ: Այժմ ժամանակն է զբաղվել խորհրդանականի պարտականություններով:
Պատրաստվում եմ աշխատել երիտասարդ մարզիչների ու ֆուտբոլիստների հետ: «Չելսիում» աշխատելու եմ ոչ պաշտոնապես եւ ակադեմիայի ֆուտբոլիստներին ու մարզիչներին խորհուրդներ եմ տալու: Սիրում եմ այս ակումբը եւ, իհարկե, կկարոտեմ նրան»,- Հիդինկի խոսքը մեջբերում է Goal.com-ը: