Իգուաինը 57 տարվա վաղեմության արդյունք է կրկնել
SportԻտալիայի առաջնության 37-րդ տուրում «Նապոլին» 2:1 հաշվով հաղթել է «Տորինոյին»:
Այդ հանդիպման 12-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել նեապոլական թիմի հարձակվող Գոնսալո Իգուաինը՝ խփելով ընթացիկ առաջնությունում 33-րդ գոլը:
Հարկ է նշել, որ 1959 թվականից ի վեր ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել Ա սերիայի մեկ մրցաշրջանում 33 և ավելի գոլ խփել:
1959/59 թվականների մրցաշրջանում «Ինտերի» հարձակվող Անտոնիո Անջելիլիոն 33 հանդիպումներում նույնքան գոլի հեղինակ է դարձել: Իգուաինից մեկ խաղ ավելի է պահանջվել այս արդյունքի համար: