Ռուսաստանի հավաքականի միակ լեգիոները բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը
SportԻսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Դենիս Չերիշևը վաղը ձախ ազդրի խրոնիկ տենդինիտի վիրահատության կենթարկվի:
«Marca»-ն նշում է, որ վիրահատությունն անցկացնելու է ֆին հայտնի բժիշկ Սակարի Օրավան, ով աշխատում է ֆուտբոլիստների հետ և ժամանակին բուժել է Խոսեպ Գվարդիոլային ու Դևիդ Բեքհեմին:
25-ամյա ֆուտբոլիստի վերականգնումը կտևի 4 ամիս: Այսպիսով, կիսապաշտպանը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», բաց կթողնի Եվրո-2016-ը:
Հիշեցնենք, որ Չերիշևը Ռուսաստանի հավաքականի միակ ֆուտբոլիստն է, ով հանդես չի գալիս ռուսական Պրեմիեր լիգայում: