Արբելոան արժանի էր նման հրաժեշտի. Պիկե
SportԿատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն հաջողություն է մաղթել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոային, ով մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «արքայական ակումբից»:
«Արբելոային լավագույնն եմ մաղթում՝ անկախ նրանից, թե որտեղ նա կշարունակի կարիերան: Նա արժանի է այսպիսի հրաժեշտի:
Երբեմն նրա հետ չափերն անցել ենք, սակայն հավատում եմ, որ դա անցյալում է: Նա ֆուտբոլիստի մեծագույն կարիերա է ունեցել»,- Պիկեի խոսքը մեջբերում է Sport.es-ը: