Իբրահիմովիչ. Բոլորի հետ բանակցություններ եմ վարում
Sport«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերայի շարունակության հարցում վերջնական որոշում դեռևս չի կայացրել:
-Իրավիճակը չի փոխվել: Տեսնենք, թե ինչ կլինի: Ես բոլորի հետ բանակցություններ եմ վարում՝ և՛ «ՊՍԺ»-ի, և՛ այլ ակումբների, որոնք ցանկանում են ձեռք բերել տրանսֆերս: Այսօր պատրաստ չեմ պատասխանել հարցին, թե ինչ է լինելու: Սպասեք պաշտոնական հայտարարության, իսկ նախքան այդ ավելին ասել չեմ կարող,-Զլատանի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Իբրահիմովիչի և «ՊՍԺ»-ի միջև ներկա պայմանագիրն ավարտվում է ամռանը։ Շրջանառվող լուրերի համաձայն, շվեդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը», «Վեսթ Հեմը», «Յուվենտուսը», «Ցզյանսու Սունինը» և այլ ակումբներ։