Ջոն Թերիին 15 միլիոն եվրո են առաջարկում Չինաստանում
SportԼոնդոնի «Չելիսիի» անգլիացի պաշտպան Ջոն Թերին գրավիչ առաջարկ ունի Չինաստանից։ Այդ երկրի Սուպերլիգայի ակումբներից մեկը 35-ամյա վետերանին առաջարկում է տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է The Sun-ը։ Թիմը դեռ չի ցանկանում հրապարակվել։
Ավելի վաղ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ ցանկանում է եւս մեկ-երկու տարի մնալ Լոնդոնում։ Թերիի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է ամռանը։ Երկարաձգման ցանկության մասին ակումբը չի հայտնել։ Ջոն Թերին լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 1998 թվականից։
Ամռանը «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի իտալացի Անտոնիո Կոնտեն։