Մյուլլեր. Դորտմունդցիները չգիտեին, որ մեզ համար լուրջ մրցակից են
SportԳերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը կարծում է՝ Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստներն այս մրցաշրջանի չեմպիոնական պայքարում թերագնահատել են իրենց հնարավորությունները:
-«Բորուսսիայի» չեմպիոնությունը շատ իրական էր, նման բան կարող էր տեղի ունենալ: Մենք դորտմունդցիների նկատմամբ առավելություն ունեինք, սակայն նրանք անգամ չէին մտածում կամ չգիտեին, որ մեզ համար լուրջ մրցակից են,-Մյուլլերի խոսքը մեջբերված է «TZ»-ից:
Հիշեցնենք, որ «Բավարիան» Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճել է վերջին տուրից առաջ և չորրորդ անգամ անընդմեջ: