Բուֆֆոնն ու Բարձալին կերկարաձգեն պայմանագրերը
Sport«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը և պաշտպան Անդրեա Բարձալին երկարաձգելու են թուրինյան ակումբի հետ պայմանագրերը: «Sky Sport Italia»-ն հաղորդում է, որ նոր պայմանագրերը նախատեսված են լինելու մինչև 2017-18թթ. մրցաշրջանի ավարտը: Առաջիկա օրերին «Յուվենտուսը» պաշտոնապես կհաստատի տեղեկատվությունը:
Նշենք, որ 38-ամյա Բուֆֆոնի գործող պայմանագրրի ժամկետը լրանալու է 2017 թվականի ամռանը, իսկ 35-ամյա Բարձալիինը՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Անդրեա Բարձալին մասնակցել է 30 խաղի՝ բոլորին մեկնարկային կազմում, խփել է 1 գոլ, ստացել է 2 դեղին, իսկ Բուֆֆոնը 35 խաղի է մասնակցել և բաց է թողել 16 գնդակ: