Գրեթե ամեն շաբաթ՝ հանգստյան օրերին Հայաստանում չեմ լինում. Անաիս Սարդարյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Անաիս Սարդարյանը այս շրջանում զբաղվում է ոչ միայն դերասանությամբ, բայց իր խոսքով՝ արվեստից հեռու չի գնում: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ զբաղված է շատ կարեւոր ներկայացման կազմակերպչական աշխատանքներով.
«Վերջերս ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանի կողմից առաջարկ ստացա որպես տնօրեն ներկայանալ մի շատ լավ ներկայացման համար, որը ամռանն արդեն բեմում կլինի: Առաջարկն ինձ համար շատ անսպասելի էր, բայց երբ իմացա, թե ովքեր են այդ ներկայացմանը մասնակցելու, սիրով ու նաեւ մեծ պատասխանատվությամբ համաձայնեցի: Ներկայացման մասին մանրամասներ չեմ հայտնի, միայն կնշեմ, որ բեմում են լինելու Լուիզա Ղամբարյանը, Արա Դեղտրիկյանը, Լեւոն Հարությունյանը, Ռոբերտ Հարությունյանը:
Շարունակությունը` այստեղ: