Կոբելեւի պաշտոնանկությունից հետո Բերեզովսկին կմնա «Դինամոյի» մարզչական շտաբում
SportՄոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Անդրեյ Կոբելեւի պաշտոնանկությունից հետո ակումբից հեռանալու մասին հայտնել են նաեւ մարզիչ Ալեքսանդր Սմիրնովը եւ ֆիզպատրաստության մասնագետ Սերգեյ Ալեքսեեւը։ Մարզիչ Նիկոլայ Գոնտարն ու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին կմնան «Դինամոյի» նոր մարզչական շտաբում։ Այդ մասին tass-ին հայտնել է մոսկովյան ակումբի գլխավոր տնօրեն Սերգեյ Սիսոեւը։
Գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի ակումբի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Չիկիշեւը։
Ռուսաստանի առաջնության ավարտից երեք տուր առաջ «Դինամոն» 12-րդ տեղում է եւ մեկ միավոր է առաջ «Ուֆայից» ու «Մորդովիայից», որոնք Առաջին դիվիզիոնի թիմերի հետ անցումային հանդիպումների գոտում են։