«Հայաստանն ուզում է միայն խաղաղություն»․ Իվետա Մուկուչյանը՝ Եվրատեսիլում ԼՂ դրոշի ծածանման մասին
LifestyleՆախօրեին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կայացավ Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Եզրափակչի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն անցավ եզրափակիչ։
Կիսաեզրափակչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Շվեդիայի լրագրողը հարց է ուղղել Իվետա Մուկուչյանին․ «Լեռնային Ղարաբաղի դրոշը Եվրոպայում ամենաքաղաքական արտացոլանքով դրոշներից մեկն է, ինչու՞ որոշեցիր բաձրացնել այդ դրոշն այսօր կանաչ սենյակում»:
Իվետա Մուկուչյանը շնորհակալություն է հայտնում հարցի համար, ասելով, որ անկեղծորեն սպասում էր այս հարցին, ապա պատասխանել․ «Գիտեք, պետք չէ մոռնալ, որ ես իմ հայրենիքն եմ ներկայացնում: Իմ սիրտը, միտքը, գգացումները, չնայած 150 միլիոն մարդ է նայում, ես մտքով իմ հայրենիքի հետ եմ: Միակ բանը, որ ուզում եմ կոչ անել, տարածել, Հայաստանն ուզում է միայն խաղաղություն ու դրա համար էլ գրել եմ այս երգը: Ուզում եմ տարածել սիրո ալիքները։ Ես գրեցի այս երգը, քանի որ ներսումս հենց դա է կատարվում, ուզում եմ ամենուր խաղաղություն լինի: Ես ապրում եմ Գերմանիայում ու ես հայ եմ, ես մեծացել եմ միջազգայորեն: Այն, ինչ ուզում եմ, միայն խաղաղությունն է և սիրո տարածումը։ Այդ իսկ պատճառով ես ծածանեցի դրոշը, քանի որ ցանկանում եմ, որ մարդիկ կենրոնանան դրա վրա: Ես ուղղակի աշխարհում խաղաղություն եմ ուզում: Շնորհակալություն»:
Տեսանյութը՝ այստեղ: