Ջորջ և Ամալ Քլունիներն արդեն Կաննում են՝ մասնակցելու այսօր մեկնարկող կինոփառատոնին (ֆոտո)
LifestyleՀոլիվուդյան հանրահայտ զույգ Ջորջ և Ամալ Քլունիներն արդեն իսկ ժամանել են Ֆրանսիայի Կանն քաղաք, որտեղ այսօր երեկոյան մեկնարկում է Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնը։
Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելու է նաև Քլունիի «Money Monster» ֆիլմը։
55-ամյա Ջորջն ու 38-ամյա Ամալը հանգրվանել են Cap-Eden-Roc 5 աստղանի հյուրանոցում՝ մի շարք այլ հանրահայտ աստղերի հետ միասին։
Ջորջ Քլունին կրում էր կաշվե բաճկոն, ջինսե տաբատ։ Ամալ Քլունին, ինչպես միշտ, նորաձև տեսք ուներ և կրում է կարճ կիսաշրջազգեստ ու մարմնագույն վերնազգեստ։ Ամալ Քլունին կրում էր Altuzarra բրենդի պայուսակ, որն արժե մոտ 3000 դոլար։

