«Ման. Յունայթեդը» պատրաստ է 32 մլն վճարել Վարանի համար
SportՄադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։
Անգլիական ակումբը պատրաստ է Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկել մոտ 32 միլիոն եվրո, վստահեցնոմ է «Mirror»-ը։
23-ամյա Վարանը պետք եղած չափով խաղաժամանակ չի ստանում «Արքայական ակումբում»։
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Վարանին ձեռք բերելու փորձ կատարել է նաև 2011 թվականին։