Վացկե. Մխիթարյանի պայմանագրի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել
SportԴորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ ակումբը վերսկսելու է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն մանրամասներ չի նշել:
«Այժմ ոչինչ կոնկրետ չեմ կարող ասել: Բանակցությունները դադարեցվել էին, քանի որ Մխիթարյանի գործակալը մեկնել էր Ամերիկա: Շուտով կվերսկսենք բանակցությունները»,- Վացկեի խոսքը մեջբերված է «Goal.com»-ից:
Ավելի վաղ բրիտանական «Mirror» պարբերականը տեղեկատվություն էր հրապարակել, որ Մխիթարյանը հրաժարվում է երկարաձգել «Բորուսսիայի» հետ գործող պայմանագիրը, քանի որ գերմանական ակումբի առաջարկած պայմանագրում չկա հրաժարագին (տրանսֆերի արժեք, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պետք է վաճառի ֆուտբոլիստին):
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Արսենալը» և «Յուվենտուսը»: