Կարլո Անչելոտին Մարիո Գյոտցեին խորհուրդ է տվել հեռանալ «Բավարիայից»
SportԻտալացի Կարլո Անչելոտին Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի հետ հեռախոսազրույցում խորհուրդ է տվել հեռանալ ակումբից, եթե չի ցանկանում մնալ պահեստայինների նստարանին, հաղորդում է focus.de-ն:
Ամռանը Անչելոտին գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի կատալոնացի Խոսեպ Գվարդիոլային, որը եւս Գյոտցեին մշտական տեղ չէր տալիս հիմնական կազմում:
Հնարավոր է՝ Դորտմունդի «Բորուսիան» փորձի վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին, սակայն սպասվում է, որ դրան դեմ կլինեն ակումբի երկրպագուները: