Բրազիլիայի սենատորների մեծ մասը կողմ է քվեարկել նախագահ Ռուսեֆի իմպիչմենտին
International newsԲրազիլիայի սենատորների մեծ մասը կողմ է քվեարկել գործող նախագահ Դիլմա Ռուսեֆին իմպիչմենտ հայտնելուն, փոխանցում է Reuters-ը։
Իմպիչմենտին կողմ արտահայտված սենատորների թիվը գերազանցել է քվեարկությանը ներկաների 50 տոկոսը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսեֆը մինչեւ քվեարկության ավարտը դուրս կբերի իր իրերը նախագահական նստավայրից։