Մինո Ռայոլա. «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանի ապագան հայտնի կդառնա առաջիկա 10 օրում
SportԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի ավագի ապագան հայտնի կդառնա առաջիկա օրերին:
«Դեռ ոչինչ որոշված չէ: «Բորուսիայում» Մխիթարյանի ապագան հայտնի կդառնա առաջիկա 10 օրվա ընթացքում»,- իտալացի գործակալի խոսքը մեջբերում է Bild-ը:
Ավելի վաղ «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտնել էր, որ գերմանական ակումբը շուտով վերսկսելու է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները Մխիթարյանի հետ: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ 27-ամյա կիսապաշտպանը հրաժարվում է երկարաձգել «Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2017-ի ամռանը: Պատճառն այն է, որ ակումբը նրան առաջարկում է նոր պայմանագիր, որում չկա կլաուզուլա (տրանսֆերի նվազագույն արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին): Հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» ու «Արսենալը» եւ Թուրինի «Յուվենտուսը»: