Պաշտոնական. Պոչետինոն երկարաձգել է «Տոտենհեմի» հետ պայմանագիրը
Sport«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն երկարաձգել է ակումբի ղեկավարության հետ պայմանագիը: Լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պոչետինոյի և նրա անձնակազմի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
44-ամյա Մաուրիսիո Պոչետինոն «Տոտենհեմը» գլխավորել է 2014 թվականին: Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ «Տոտենհեմը» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը և ապահովել է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում մասնակցությունը: