Մոուրինյու. Զիդանն ուշ գլխավորեց «Ռեալը»
SportՊորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուն գովասանքով է խոսել «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին: Վերջինս մադրիդյան թիմը գլխավորել է այս տարվա հունվարի 4-ին՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին:
-Զիդանն ուշ գլխավորեց «Ռեալը», բայց ամեն ինչ փոխեց: Նա Չեմպիոնների լիգայի ուղեգիր է նվաճել. ոչ այնքան հաջող մրցաշրջան անցկացրած թիմի համար սա բացասականից ազատվելու և վերափոխվելու հիանալի հնարավորություն է: Եթե Զիդանը հաղթի Չեմպիոնների լիգայում, բոլորը կմոռանան անհաջող մրցաշրջանի մասին,-Մոուրինյուի խոսքը մեջբերված է «AS»-ից:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում: