Մեքսիկական ծոցում նավթի արտահոսք է տեղի ունեցել
International newsՄեքսիկական ծոցում ավելի քան 337.8 խ/մ ծավալով նավթի արտահոսք է տեղի ունեցել։ Այս մասին ասված է ԱՄՆ առափնյա ծառայության կայքում։
Նավթի արտահոսքը տեղի է ունեցել Թիմբալիեր կղզուց 144.8 կմ հարավ։
Արտահոսքը տեղի ունեցել Royal Dutch Shell ընկերության լողացող պլատֆորմների 4 հորերը միացնող խողովակատարի պատճառով։
Royal Dutch Shell-ը արտահոսքի հետեւանքների վերացման աշխատանքներ է իրականացնում։