Հայաստանի պատանեկան հավաքականները կմասնակցեն ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին
SportՄակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մայիսի 16-ից 20-ը տեղի կունենա ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին կմասնակցեն նաեւ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 եւ 14 տարեկանների հավաքականները: Հայկական թիմերի մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Բելառուսի եւ Վրաստանի հավաքականները, հաղորդում է ՀՖՖ կայքը:
Մինչեւ 15 տարեկանների հավաքականների մրցաշարի խաղացանկը
Մայիսի 16
Հայաստան - Մակեդոնիա 17:30
Վրաստան - Բելառուս 19:30
Մայիսի 18
Բելառուս - Հայաստան 12:00
Մակեդոնիա - Վրաստան 14:00
Մայիսի 20
Մակեդոնիա - Բելառուս 12:00
Հայաստան - Վրաստան 14:00
Մինչեւ 14 տարեկանների հավաքականների մրցաշարի խաղացանկը
Մայիսի 16
Հայաստան - Բելառուս 12:00
Վրաստան - Մակեդոնիա 14:00
Մայիսի 18
Մակեդոնիա - Հայաստան 17:30
Բելառուս - Վրաստան 19:30
Մայիսի 20
Հայաստան - Վրաստան 12:00
Մակեդոնիա - Բելառուս 14:00
Հանդիպումները տեղի կունենան Մակեդոնիայի մարզումային կենտրոնի մարզադաշտերում: Խաղերի սկիզբը՝ Երեւանի ժամանակով: