Արաս Օզբիլիսի ակումբակիցները կասկածվում են խաղ վաճառելու մեջ
SportԻսպանիայի ֆուտբոլային լիգան հետաքննություն է սկսել Մադրիդի «Ռայո Վալյեկանոյի» մի քանի ֆուտբոլիստների վերաբերյալ: Նրանք կասկածվում են միտումնավոր պարտվելու մեջ:
Marca-ի համաձայն՝ «Ռայո Վալյեկանոյի» որոշ խաղացողներ «Ռեալ Սոսյեդադի» դեմ Պրիմերայի 37-րդ տուրի խաղում խաղադրույք են կատարել իրենց թիմի պարտության վրա: Ֆուտբոլիստների անունները չեն հրապարակվում:
Այդ խաղում «Ռայո Վալյեկանոն» պարտվել էր 1:2 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը չէր հայտավորվել: Պրիմերայից դուրս չմնալու համար մադրիդյան ակումբը պետք է վերջին տուրում հաղթեց «Լեւանտեին», իսկ «Սպրոտինգն» ու «Խետաֆեն»՝ միավորներ կորցնեն: