Վենգեր. Ինձ նոր պայմանագիր չեն առաջարկել
Sport«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարությունն իրեն նոր պայմանագիր է առաջարկել: Ֆրանսիացի մասնագետի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:
-Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությունը: Անգամ չգիտեմ, թե որտեղից են նման բաներ հնարել: Ես ցանկանում եմ, որ լրատվամիջոցները նախ ճշտեմ տեղեկատվությունը, ապա հրապարակեն: Կարելի էր այդ հարցով դիմել ինձ կամ ակումբին, և մենք կհերքեինք:
Ես մտածում եմ հաջորդ հանդիպման մասին և հարգում եմ իմ պայմանագիրը: Տեսնենք, թե ինչպիսին կլինի ակումբի դիրքորոշումը մրցաշրջանի ավարտից հետո,-Վենգերի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից: