Yerevan, 27.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հրանուշ Հակոբյանը մասնակցել է «Տերյան» հասարակական հիմնադրամի և «Նաիրի» մշակութային կենտրոնի միջև հեռակոնֆերանսին

Society

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Օրենբուրգի մարզի «Տերյան» հայկական մշակույթի հասարակական հիմնադրամի և «Նաիրի» հայկական մշակութային կենտրոնի մասնակցությամբ հեռակոնֆերանս, որին մասնակցել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 

Հեռակոնֆերանսին Օրենբուրգից կապ են հաստատել «Տերյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Աննա Օսեփյանը, ղեկավավարներ և ձեռնարկատերեր՝ Սամվել Հովհաննիսյանը, Գևորգ Սարգսյանը, Հարություն Վանյանը, Աշոտ Օրդուխանյանը, Միխայիլ Մարությանը, Արմեն Բաղդասարյանը, Արմեն Հովհաննիսյանը, ուսուցիչներ, գործարարներ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ համայն հայության այսօրվա առաջին անհանգստացնող խնդիրը Արցախի և Հայաստանի սահմանի անվտանգությունն է: «Ուրախ եմ, որ ապրիլյան ծանր օրերին Օրենբուրգի հայ համայնքը նույնպես մեր կողքին կանգնեց և իր ներդրումը բերեց Արցախին օգնություն տրամադրելու հարցում: Մեր բանակը հզոր է և մարտունակ, ցանկացած պահի պատրաստ է հետ շպրտել թշնամու հարձակումները: Հայկական Սփյուռքը պետք է բոլոր հնարավոր միջոցները օգտագործի՝ Արցախի անկախությունը ճանաչելու գործում»,-հավելել է գերատեսչության ղեկավա րը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հաջորդիվ անդրադարձել է համայնքում հայապահպանության, մասնավորապես մայրենիի պահպանության խնդիրներին: «Մասնակցելով նախարարության հատկապես «Արի տուն» և «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրերին և այցլելով Հայաստան՝ դուք ամենաիրական հնարավորությունը կստեղծեք ձեր և ձեր  զավակների համար հայերենը սովորելու կամ կատարելագործելու, հայկական մշակութային արժեքներին ծանոթանալու համար: Այս տարի կանցկացվի նաև «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որը հայկական երգի ու պարի միջոցով հայ մնալուն ուղղված օրագիր է: Մենք ակնկալում ենք, որ Օրենբուրգի հայ համայնքը ևս ակտիվորեն կմասնակցի փառատոնին», - նշել է նա: 

Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ նախարարությունն իրականացնում է Սփյուռքի հայկական կրթական հաստատություններինուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակման և տրամադրման աշխատանքներ:

«Դուք ներկայացրեք, թե ինչպիսի գրքեր և որքան ուսումնաօժանդակ գրականություն է հարկավոր և մենք կտրամադրենք: Սիրով կիրականացնենք նաև Օրենբուրգում կազմակերպվող միջոցառումների մասին պատմող ձեր ուղարկած տեսանյութերը լրատվամիջոցների միջոցով ողջ հայկական աշխարհին տեղեկացնելու աշխատանքը,-նշել է նախարարը՝ հավելելով,-սիրելի՛ հայրենակիցներ, ձեր գործունեությամբ դուք ամրապնդում եք հայ-ռուսական բարեկամությունը:

Հայաստան այցելելիս՝ անպայման եկեք ձեր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն, մենք պատրաստ ենք լսել և օգնել բոլոր հարցերում: Այսօր Հայրենիքում հաստատվել է շուրջ 20 հազար սիրիահայ, նրանք հաջողությամբ ինտեգրվում են մեր իրականությանը, սեփական բիզնեսը ստեղծում: Սիրիահայերն իրենց հետ աշխատանքային նոր մշակույթ բերեցին Հայրենիք և աչքի են ընկնում գործի հանդեպ առանձնահատուկ նվիրվածությամբ»: 

Այնուհետև Օրենբուրգից ելույթ է ունեցել «Տերյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Գևորգ Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնել է նախարարությանը՝ հեռակոնֆերանսը կազմակերպելու համար և նշել. «Այս տարի մենք ավելի մեծ ջանքեր պիտի գործադրենք, որ հատկապես «Արի տուն» ծրագրին և «Իմ Հայաստան» փառատոնին Օրենբուրգից մեծ թվով պատանիներ ու երիտասարդներ մասնակցեն»: 

Հիմնադրամի գործադիր տնօրենն ընդգծել է, որ Օրենբուրգի «Նաիրի» հայկական մշակույթի կենտրոնը հիմանադրվել է 1992թ., իսկ 1998թ. մարզի Բուզուլուկ քաղաքում ստեղծվել է «ՆԻԳ հայկական համայնք» տարածքային հասարակական կազմակերպությունը: 2004թ. դեկտեմբերին Օրենբուրգում ստեղծվել է «Ազգային գյուղ» մշակութային միավորումը, որտեղ 10 ազգություններ` այդ թվում  նաև  հայերը, իրավունք են ստացել ստեղծելու իրենց ազգային  օջախները: 2009թ. բացվել է   Օրենբուրգի  «Հայկական տունը», որտեղ  գործում է հայկական կիրակնօրյա դպրոցը, թանգ արանը, գրադարանը, մշակույթի կենտրոնը, «Արաքս» սրճարանը` ազգային խոհանոցով:

Գևորգ Սարգսյանը հավելել է, որ այժմ աշխատանքներ են տարվում հայկական եկեղեցի կառուցելու ուղղությամբ: «Մենք այստեղից սրտատրոփ հետևում ենք Արցախյան հակամարտությանը, մեր փոքրիկ ներդրումը բերել ենք հայոց բանակին օժանդակելու ուղղությամբ և ուզում ենք հավաստիացնել, որ այդ օգնությունը շարունակական է լինելու»,-նշել է նա: 

Քննարկվել են Օրենբուրգի հայ համայնքի գործունեությանը, խնդիրներին, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական մյուս ծրագրերին համայնքի ներգրավվածությանը վերաբերող հարցեր:

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes