«Արսենալը» պատրաստ է Օզիլին վճարել շաբաթական 200 հազար ֆունտ
SportԿիսապաշտպան Մեսութ Օզիլն սկսել է բանակցությունները «Արսենալի» հետ պայմանագրի երկարաձգման համար։
Լոնդոնցիները 27-ամյա գերմանացուն ակումբի պատմության մեջ առաջին անգամ պատրաստ են մեկ շաբաթվա համար վճարել 200 հազար ֆունտ։ Գործող պայմանագրի համաձայն Օզիլը մեկ շաբաթվա համար ստանում է 140 հազար ֆունտ։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Օզիլն անցկացրել է 34 հանդիպում, խփել է 6 գոլ և 18 հաջողված գոլային փոխանցում է կատարել։