Կարվալյու. «Ռեալը» կատարյալ ակումբ է Ռոնալդուի համար
SportՄադրիդի «Ռեալի» և «Չելսիի» նախկին պաշտպան Ռիկարդու Կարվալյուն, ով հիմա հանդես է գալիս «Մոնակոյում», կարծում է, որ «սերուցքայինների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չպիտի լքի իր այժմյան ակումբը։
-Ես չեմ կասկածում, որ Ռոնալդուն կմտնի «Ռեալի» պատմության մեջ։ Չգիտեմ նա ուզում է լքել «Ռեալը» թե ոչ, բայց ես ցանկանում եմ տեսնել նրան այս ակումբում։ Նա կատարյալ է Ռոնալդուի համար,- Կարվալյուի խոսքն է մեջբերում «France Football»-ը։
Ավելի վաղ իսպանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Արքայական ակումբը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը Ռոնալդուի հետ մինչև 2020 կամ 2021 թվական։ Գործող պայմանագիրը Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիսի հետ ուժի մեջ է մինչև 2018թ ամառ։