Պենտագոնը մտահոգված է ՀՀՊ համակարգերի սպառնալիքները չեզոքացնելու մասին Պուտինի հայտարարությունից
International newsԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարության կապակցությամբ, որում ասվում է, որ Ռուսաստանը չեզոքացնելու է իր անվտանգության սպառնալիքները։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորքը, հայտնում է The Wall Street Journal-ը։
Ուորքը նշել է, որ այդ հայտարարությունը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում երկրների միջեւ մեծ լարվածության այս շրջանում։
«Դա ընդհանուր պատկերի մի մասն է, եւ մենք ուզում ենք ռուսներին խնդրել կշռադատել իրենց հայտարարությունները, քանի որ մենք նրանց հետ աշխատելու մտադրություն ունենք։ Սակայն նման հայտարարությունները մեզ լրջորեն մտահոգում են»,- ասել է Ուորքը։