Վենգեր. Մինչև 2017թ. նոր պայմանագիր չի քննարկվի
Sport«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է ակումբի հետ պայմանագիրը երկարացնելու շուրջ իրավիճակը: Մարզչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թ ամառ:
-Կսպասեմ մինչև պայմանագրի ավարտը: Դա նշանակում է, որ հաջորդ մրցաշրջանի ընթացքում ակումբի հետ պայմանավորվածություն չի լինի: Խնդիրն իմ մեջ չէ, գլխավորն ակումբի շահերն են: Իմ խնդիրն է հնարավորինս լավ աշխատել ի շահ «Արսենալի», իսկ այնուհետև պարզ կդառնա՝ ինչ եմ ուզում ես, և ինչ է ուզում ակումբը: Ես պետք է մոռանամ իմ մասին հակառակ նրանց, ովքեր ուզում են վարկաբեկել ակումբը: Ես ինքս դեռ իմ ապագան չեմ հստակեցրել,- ասել է Վենգերը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» պատրաստ է ֆրանսիացի մարզչին առաջարկել նոր երկամյա պայմանագիր: