Սևիլիան ոչ մի արտագնա հաղթանակ չտարավ Իսպանիայի ավարտված առաջնությունում
SportԻսպանիայի առաջնության 38-րդ տուրում «Սեւիլիան» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտվել է Բիլբաոյի «Ատլետիկին»:
Այսպիսով, սեւիլիացիներն անցկացրեցին վերջին հանդիպումը 2015-2016 մրցաշրջանում ու Իսպանիայի առաջնությունն ավարտեցին առանց արտագնա հաղթանակի: 19 արտագնա խաղերից 10-ում Ունաի Էմերիի թիմը պարտվել է, իսկ 9-ում խաղացել ոչ-ոքի:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին «Սեւիլիան» Եվրոպա լիգայի եզրափակչում կմրցի անգլիական «Լիվերպուլի», իսկ մայիսի 22-ին Իսպանիայի Գավաթի եզրափակչի խաղ կանցկացնի կատալոնական «Բարսելոնայի» հետ: