Yerevan, 27.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամենամեծ վնասները հակառակորդին հասցրել ենք ապրիլի 4-ին. Հրետանային զորամասի հրամանատար. Hetq.am

Society

Մեր հիմնական գործողությունները, որ զորամասը լիարժեք կատարել է, եղել են ապրիլի 4-ին։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում նշել է ԼՂՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանը։

Ինչպե՞ս սկսվեց այդ օրը Ձեզ համարորտե՞ղ էիք ապրիլի 1-ի գիշերը։

 Արդեն կրակային դիրքերում էի։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը մեզ սկզբից կարգադրել են սպայական կազմի հավաք կազմակերպել։ Գիշերվա ժամը 2-3-ի կողմերն էր։ Առավոտյան ժամը 5-6 արդեն բոլորը տեղերում են եղել։ Սկզբից մենք չենք իմացել, որ լուրջ մարտական գործողություններ են սպասվում։ Տեղեկություն ունեինք, որ հակառակորդը սահմանին մեծ ծավալների դիվերսիայի է դիմել։ Ապրիլի 2-ին վաղ առավոտյան բանակի հրամանատարի կողմից  բանավոր կարգադրություն ենք ստացել բոլոր դիտակետերը նախապատրաստել եւ հանել մարտական կիրառման շրջաններ։ Ուղիղ 15 րոպե հետո մեկ այլ  կարգադրություն եմ ստացել արդեն հրետանու պետի կողմից, որ ոչ միայն բոլոր դիտակետերը նախապատրաստենք, այլեւ ողջ զորամասը մարտական տագնապով պետք է հանվի մարտական կիրառման շրջաններ։ Միանգամից սկսել ենք նախապատրաստական աշխատանքները զորամասից դուրս գալու եւ մարտակարգերը զբաղեցնելու ուղղությամբ։

Սահմանված ժամին ստորաբաժանումներն ավագ կայաններում արդեն պատրաստ են եղել, իսկ մոտ 50 րոպե հետո արդեն շարասյուներ էին կազմել։ Այդտեղ մի առանձնահատկություն կար. չենք սպասել, որ ողջ զորամասը պատրաստություն զեկուցի, այլ այն ստորաբաժանումը, որը պատրաստություն է զեկուցել, միանգամից շարժել ենք՝ հաշվի առնելով, որ հակառակորդը կարող է օգտագործի հեռահար հրետանի, միգուցե նաեւ ավիացիա, եւ պետք էր զորամասը արագ հանել մարտական կիրառման շրջաններ։

Այդ նպատակով սկզբից առաջին հրետանային դիվիզիոնն եմ դուրս բերել մարտակարգեր՝ ըստ ստորաբաժանումների, հետո՝ իրար հետեւից, երկրորդ դիվիզիոնը։ Մեր դիվիզիոնների մի մասը մեկ առանձնահատկություն ունեն, նրանք ռեկատիվ են եւ մինչեւ դուրս գալը պետք է լիցքավորվեն։

Դիվիզոնները դուրս ենք բերել ժամանակավոր կենտրոնական շրջան եւ իրականացրել լիցքավորում։ Երբ մարտկոցը պատրաստ էր լինում, իմ հրամանով միանգամից երթ էր կատարում եւ զբաղեցնում էր սահմանված մարտակարգերը։

Ե՞րբ սկսեցիք խոցել հակառակորդի կրակակետերը։

Ապրիլի 2-ին առավոտյան արդեն մարտակարգերում ենք եղել որոշ ստորաբաժանումներով, զբաղեցրել ենք դիտակետերը եւ հետախուզություն իրականացրել։ Նշեմ, որ մարտակարգերը զբաղեցրել ենք հակառակորդի կողից արձակվող կրակի տակ։ Մեր ուղղությամբ կրակել են Դ-30, TR-107 զինատեսակներից։ Կարճ ժամանակում հետախուզությունը լրիվությամբ իրականացրել ենք, ճշտել հակառակորդի բոլոր նշանակետերը։

Առաջին կրակը մեզ վրա բացել են կրակ վարող հրետանային մարտկոցներից։ Հակառակորդի երեք մարտկոց էր տեղակայված այդ հատվածում, որի ուղղությամբ էլ կրակ բացեցինք եւ իրենց մարտկոցները խոցեցինք։ Այնուհետեւ պարբերաբար հայտնվող ու մեզ վրա կրակ վարող հրետանային, ռեակտիվ, ականանետային մարտկոցների վրա մինչեւ երեկո կրակ ենք վարել։

Այսինքն ինքներդ որոշումներ էիք կայացնում եւ միանգամից խոցո՞ւմ։

Այո։ Բանակի հրամանատարից ճշտել էինք, թե ինչպիսին է լինելու մեր մարտավարությունը, ինչին ի պատասխան հրամանատարը ասել է, որ կրակ ենք վարելու միայն մեզ վրա կրակ վարող հակառակորդի կրակային միջոցների վրա։ Ինչպես նաեւ՝ եթե հակառակորդը որեւէ տեղից հարձակողական գործողություն սկսի՝ այդտեղ էլ խոցել։

Իմ անմիջական խնդիրն էր խոցել կամ ճնշել հակառակորդի հրետանային, հրթիռային եւ ականանետային մարտկոցները, որոնք կրակ էին վարում կամ ճնշում էին մեր առաջնագիծը եւ ստորաբաժանումները, որոնք թույլ չէին տալիս, որ մեր հիմնական ուժերը ծավալվեն։ Մեր առջեւ դրված խնդիրը հաջողվել է իրականացնել։ Այդ օրը մինչեւ երեկոյան ժամը 24-ը կրակ ենք վարել։

Ապրիլի 2-ին եւ 3-ին մենք վարել ենք մասնավոր կրակոցներ հակառակորդի կրակ վարող հրետանային միջոցների վրա։ Հիմնականում մեր սահմանում, որտեղ մենք մեր մարտական խնդիրն ենք իրականացրել, հակառակորդի ակտիվ հրետանային մարտկոցներ են եղել, այսինքն փողային հրետանային միջոցներ՝ սկսած 3-րդ պաշտպանական շրջանից մինչեւ 5-րդ պաշտպանական շրջանի հատվածներում։ Այդ տեղամասերում հայտնված բոլոր հրետանային միջոցները մեր զորամասի ստորաբաժանումների միջոցով ճնշվել են՝ օգտագործելով քիչ քանակությամբ զինամթերք, բայց գործելով բավականին արդյունավետ։

Բացի մեր հիմնական պատասխանատվության տակ գտնվող սահմանագծից՝ ակտիվ աջակցել ենք նաեւ 5-րդ պաշտպանականի աջակողմյան գումարտակին։ Այդ ուղղությամբ աշխատել է մեկ մարտկոց, որը կարողացել է հարձակվող հակառակորդի շարասյուները, գումարտակները, հրետանային միջոցները եւ անմիջապես հարձակվող ստորաբաժանումները ճնշել եւ խոցել։ Դա եղել է ապրիլի 2-3-ը։

Այդ օրերին աջակցել ենք նաեւ 3-րդ պաշտպանականի ձախակողմյան գումարտակին։ 4-րդ պաշտպանական շրջանի հատվածում հիմնականում ճնշել ենք հակառակորդի հրետանային միջոցները, որոնք փորձում էին ճնշել մեր զորքին եւ ակտիվություն էին ցուցաբերում։

Մեր հիմնական մարտական գործողությունները, որ զորամասը լիարժեք կատարել է, եղել են ապրիլի 4-ին։ Ժամը մոտ 16։00-ին հակառակորդը ակտիվություն է ցուցաբերել 4-րդ պաշտպանական շրջանի երկու թեւերում էլ։ Բավականին լուրջ քանակությամբ ստորաբաժանումներ են եղել կենտրոնացման շրջաններում։ Այդ ժամանակ էլ սկսել են մեր ուղղությամբ կիրառել 60 մմ, 82 մմ, 120մմ ականանետեր։ Սկզբից հակառակորդը կրակ էր վարում հիմնականում ականանետային դասակների, մարտկոցների, առաջնագծի եւ առաջնագծում տեղակայված դիտակետերի վրա։ Այնուհետեւ սկսեցին ավելի խորքային կրակ վարել։ Մոտ երկու ժամ հակառակորդը ավելի ինտենսիվ կրակ էր վարում մեր ուղղությամբ։ Իսկ ժամը 18։00-ի կողմերը դիտակետից նկատել եմ հակառակորդի երկու մեծ շարասյուններ, մեկը՝ 4-րդ պաշտպանական շրջանի աջ թեւի ուղղությամբ, մյուսը՝ նույն պաշտպանական շրջանի ձախ թեւի ուղղությամբ։

Միանգամից որոշում եմ ընդունել դեպի մեր դիրքերը շարժվող հակառակորդի շարասյունների վրա կրակ վարել եւ ճնշել։ Հակառակորդի կողմից լուրջ կուտակումներ են եղել տարբեր ուղղություններում, եւ տարբեր շարասյուներ են եղել՝ տանկային, ավտոմոբիլային։ Չնայած մեր հիմնական խնդիրը 4-րդ պաշտպանականի շրջանում հակառակորդին ճնշելն էր, բայց պատրաստվում էինք խոցել նաեւ վերոնշյալ աջ ու ձախ հատվածներում հակառակորդի կուտակված շարասյուները։ Մի հատված կար, որտեղ հակառակորդը մոտ 25 տանկով էր փորձում առաջ գալ։ Մենք տարբեր դիտակետերում դիտարկումներ կատարելով կարողացել ենք պարզել, թե հակառակորդի թիկունքում ինչ է կատարվում։

Դա ապրիլի 4-ին էրայո՞կարծես ամենամեծ վնասները այդ օրն եք հասցրելհակառակորդին։

Այո, այդ օրը։ Ապրիլի 4-ին 6 ժամ ակտիվ մարտ ենք վարել։ Մեզ հաջողվել է, օգտագործելով երկու դիվիզիոնի ուժերը, ճնշել հակառակորդի շարասյուները, հարձակվող ստորաբաժանումները խոցել։ Այդ օրը, թերեւս, մենք շատ ավելի լավ ենք կատարել մեր առջեւ դրված մարտական առաջադրանքը։ Ինչքանով տեղյակ եմ՝ լուրջ վնասներ ենք հասցրել հակառակորդին, ինչի պատճառով էլ հակառակորդը զերծ է մնացել հարձակողական հետագա գործողություններից։

Իսկ հրամանատարական կետերը որտե՞ղ եք ոչնչացրել։

Հակառակորդը հրամանատարական կազմի մեծ կորուստներ էլ է ունեցել։ Մեր ստորաբաժանումները անձամբ հինգ գյուղերի մոտակայքում տեղակայված հրամանատարական կետերն ենք խոցել։ Բոլոր 5 հրամանատարական կետերը խոցելուց անձամբ եմ դիտարկում իրականացրել։ Չեմ կարող ճշգրիտ ասել, բայց ամենաշատ հրետակոծությունն իրականացրել ենք Գաջիլար գյուղում տեղակայված բրիգադի հրամանատարական կետի ուղղությամբ եւ, ամենայն հավանականությամբ, հակառակորդի բրիգադի հրամանատարը եւ շտաբի պետը հենց այդտեղ են զոհվել։

Այսինքն ելման կետերում հարվածել եք, եւ չեն հասցրել գործողություն սկսել, ղեկավարում էլ արդեն չունեին։

Այո, այդպես էր։ Մենք իրենց լուրջ վնասներ ենք հասցրել առաջնագծից մոտ 9-10 կմ խորության վրա։ Առաջնագծի մի հատվածում ոչնչացվել եւ ճնշվել են հակառակորդի հրետանային միջոցներ, ինքնագնաց մարտկոցներ, ականանետային դասակ, մարտկոցներ, կենտրոնացված ստորաբաժանումներ, կենդանի ուժ, տանկեր։

Դուք տեղում ինքուրո՞ւյն էիք որոշումները կայացնում։

Այո։ Բոլոր որոշումները կայացվում էին տեղում, առանց որեւէ միջամտության։ Բանակի հրամանատարի եւ հրետանու պետի կողմից եղել է թույտվություն տեղում որոշումներ կայացնելու։ Քանի որ ես անձամբ գտնվում էի մարտի դաշտում, կարգադրություն ունեի խոցել կամ ճնշել հակառակորդի խոցող կամ կրակ վարող բոլոր միջոցներն ու հարձակվող հակառակորդին։

Այսինքն նման հրամա՞ն է եղելոր կարող եք ինքնուրույն որոշումներ կայացնել։

Կարգադրություն է եղել. եթե հակառակորդը մարտ է վարում, հարձակում է նախաձեռնել, կարող եք ինքնուրույն որոշումներ կայացնել։

Ապրիլի 28-ին էլ հրետանին ստիպված է եղել պատասխանել հակառակորդին։ Ի՞նչ կատարվեց այդ օրը։ Ադրբեջանցիներն ասում են, որ այդ օրը խաղաղ բնակավայրերի վրա եք կրակել։

Եթե անկողմնակալ ու լավ փարձագետներ գնան ու հետազոտեն մեր կողմից խոցած հակառակորդի նշանակետերը, ապա կտեսնեն, որ 99 տոկոսի դեպքում ուղիղ կպել ենք նրանց  կրակակետերին։ Միայն մեկ տոկոսն է շեղվել ու վնասել շենք-շինություններ, դա էլ այն պատճառով, որ հակառակորդի կրակային կետերը գտնվում էին այդ շինությունների անմիջական մոտակայքում, ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։ Ասեմ մի օրինակ. իրենց կրակային դիրքը դպրոցից 15 մետր հեռավորության վրա էր տեղակայված։ Չի բացառվում, որ դպրոցի մոտ արկ ընկներ, բայց մենք մեզ վրա կրակող դիրքն ենք խոցել։ Բայց նրանք նախ պետք ասեն, թե ինչպես է հնարավոր դպրոցի կողքը կրակետ դնել։ Իսկ մարտկոցները տեղաբաշխել էին տների արանքում։ Ես կրակ եմ վարում մարտկոցի վրա, ոչ թե տան։ Մենք կրակ էինք բացում այնտեղի վրա, որտեղից մեզ խփում են։ Սա է իրականությունը։

Իսկ հաշվարկները ինչպե՞ս էիք անում։

Ինչ վերաբերում է հաշվարկներին, ապա որոշ տվյալներ ունեինք նախապես հակառակորդի պլանային նշանակետերի վերաբերյալ։

Չնայած հակառակորդը անընդհատ խոստանում էր դադարեցնել կրակը, բայց միաժամանակ պահը բաց չէր թողնում կրակ բացել մեր ուղղությամբ։ Չնայած մենք միշտ պատրաստ ենք, պատասխան կրակ վարելու և ճնշելու նրանց ակտիվությունը։

Հրետանին լուրջ աշխատել է նաև ապրիլի 28-ին։ Երեկոյան ժամը 10։30 կողմերը սկսեցին սկզբից փոքր տրամաչափի զինատեսակներից կրակել մեր դիրքերի ուղղությամբ, իսկ արդեն ժամը 11-ից հետո կրակում էին բավականին խոշոր տրամաչափի զինատեսակներից։

Այդ մասին իսկույն զեկուցեցի ղեկավարությանը և հայտնեցի, որ լայնամասշտաբ հարձակում չեմ նկատում, մութ է, բայց հրետանային միջոցների կիրառում նկատում ենք։

Այդ նույն գիշերը հայտնաբերել եմ հակառակորդի 7 կրակող մարտկոց, այդ թվում՝ ինքնագնաց մարտկոցներ, ռեակտիվ մարտկոցներ և հեռահար մեզ վրա կրակող 4 մարտկոցներ։

Միանգամից 7 կրակող մարտկոցների վրա պատասխան կրակ եմ պատրաստել և սկսել եմ հաջորդաբար խոցել դրանք։ Այդ ժամանակ էլ 4-րդ պաշտպանականի հրետանու հետ համատեղ էինք աշխատում։ Մոտիկ կրակող ականանետային մարտկոցների վրա մոտ 4-6 կմ հեռավորության վրա կրակ էր վարում 4-րդ պաշտպանականի հրետանին։ Իսկ մենք և՛ այդ հեռավորության վրա էինք կրակ վարում, և՛ ավելի խորքում տեղակայված կրակակետերի վրա։ Ասեմ, որ այդ օրը մի քիչ ջղայնացած եմ մարտը վարել, եւ որոշեցի, որ պետք է մեկընդմիշտ դաս տալ հակառակորդին։

Պատճառն ա՞յն էր, որ անմիջապես ձեր մարտակոցների վրա են կրակել։  

(Հրամանատարը ժպտում է) - Նրանք իմ ստորաբաժանումների վրա սկսել էին համազարկերով կրակ վարել։ Մտածեցի, որ լռեմ, իրենք իրենց ավելի լավ են զգալու։ Տեսնում էի, որ ուղիղ նշանակետերին ենք խփում, որոշեցի լրիվությամբ ճնշել հակառակորդի կրակը։ Տեսնում էի, որ «կրակը լավ է գնում», որոշեցի, որ պետք է դաս տամ։

Հակառակորդի և ոչ մի կրակակետ 4-5 արկից ավել չի հասցրել կրակել, իսկույն հայտնաբերել ու լռեցրել ենք։ Հակառակորդը դրա մասին շատ լավ գիտի, իսկապես լավ դաս եղավ այդ օրը իրենց համար։ 6 ժամից ավելի իրենց խոցել ենք ու իսկապես սսկվել են դրանից հետո։ Այդ օրը զորքս լավ հոգնել էր, բոլորին հերթով 4 ժամ հանգիստ եմ տվել։

Ուրախ էի, որ զորքը ամենայն պատասխանատվությամբ էր վերաբերվում իր գործին, հրամանատարներն ամենայն ճշտությամբ էին կատարում իրենց հաշվարկները, իմ կողմից տված ցուցումները բոլորը ժամանակին էին պատրաստում։ Հակառակորդի հրետանին չէր հասցնում կրակել, մեկուկես րոպեից հետո մենք արդեն պատասխան կրակն ենք բացել։

Հակառակորդը տեսել է, որ դիպուկ ենք կրակում, կարողանում ենք բոլոր զինատեսակները միանգամից օգտագործել, ավելին՝ մասսայական կրակ ենք կարողանում վարել։ Հասկացան նաև, որ հրամանատարությունը ամուր է, որովհետև միանգամից կիրառել մեծ քանակի մարտկոցներ, ստորաբաժանումներ՝ դա ևս կրակի կառավարման կարևորագույն սկզբունքներից մեկն է։ Երբեք հրամաններիս մեջ չի եղել, որ հակառակորդի որևէ գյուղի վրա կրակ վարենք, մտքովս էլ նման բան չի անցել։

Գո՞հ եք ձեր հրետանավորներից։

Չէի ասի, որ անսպասելի էր, բայց ինչ-որ մի տեղ ինձ համար հաճելի անկնկալ էր, որ մեր զորքը կարճ ժամկետում ընտելացել է իրավիճակին։ Մարտական իրավիճակը ստիպել է, որ կարճ ժամանակում ամեն մեկը իր պարտականություններին լուրջ վերաբերվի։ Կրակ վարելու գործում կատարելագործվելու տեղ, անելիքներ, իհարկե ունենք, բայց համեմատելով ապրիլի սկզբին ու վերջին վարած մեր գործողությունները՝ կարող եմ վստահությամբ ասել, որ զգալի տարբերություն եմ զգում զորքի պատրաստվածությունից, բավականին հմտացել են զինվորները։ Ընդհանուր առմամբ գոհ եմ զորքի կատարած աշխատանքից, բավարար եւ լավ պատրաստվածություն կա։

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes