2015 թվականի սկզբից Իրաքի ուժայիններն ԻԼԻՊ-ի շուրջ 3.5 հազար զինյալի են ոչնչացրել
International news2015 թվականի սկզբից Իրաքի ուժային կառույցներն ԻԼԻՊ-ի շուրջ 3.5 հազար զինյալի են ոչնչացրել, այդ թվում՝ 232 դիպուկահարի: Այս մասին հայտարարել է Իրաքի ՊՆ-ի՝ Բաղդադում ռազմական գործողությունների հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Սաադ Մաանը:
Ըստ ՏԱՍՍ-ի, այդ ժամանակահատվածում կառավարական ուժերն ԻՊ-ից 318 բնակավայր են ազատագրել:
Զորքերին հաջողվել է նաեւ գնդացիրներով 165 մեքենա, ինչպես նաեւ պայթուցիկների ավելի քան 200 գաղտնի պահեստ ոչնչացնել: