Ժիրու. Մտադիր ենք գալիք մրցաշրջանում դառնալ ԱՊԼ-ի չեմպիոն
Sport«Արսենալ»-«Ասթոն Վիլա» հանդիպման հերոս Օլիվյե Ժիրուն ամփոփել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2015/16թթ. մրցաշրջանը:
Ֆրանսիացի հարձակվողի հեթ-տրիկն օգնել է «զինագործներին» շրջանցել «շնաձկներին» մրցաշարային աղյուսակում:
«Ծրագրել էինք մրցաշարն ավարտել լավագույն եռյակում, սակայն կարողացանք դուրս գալ երկրորդ հորիզոնական: Դա մեծ պատիվ է ամբողջ թիմի համար:
Հաջորդ տարի «Արսենալը» մտադիր է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն: Գալիք մրցաշրջանը պետք է ավելի հզոր մեկնարկ ունենա, քանի որ ճանապարհը երկար է լինելու:
«Էմիրեյթս» մարզադաշտում պետք է միայն հաղթանակներ լինեն, ինչպես այսօր՝ «Ասթոն Վիլայի» դեմ խաղում»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում BBC-ն: