DW-ն Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
SportԱնցկացրած հարցման արդյունքում «Դորտմունդի Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, գրում է գերմանական dw.com-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ Մխիթարյանը իր հետևում է թողել «Բայեր Լեվերկուզենի» հարձակվող Խավիեր Էրնանդեսին և «Մյունխենի Բավարիայի» երկու առաջատար ֆուտբոլիստներ` Թոմաս Մյուլլերին և Ռոբերտ Լևանդովսկուն:
Մխիթարյանի օգտին է քվերակել նույնիսկ «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» երկրպագու Ռազա Հայդերը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից: