Պայթյուն Իրաքում. կան զոհեր և վիրավորներ
International newsԻրաքի մայրաքաղաք Բաղդադի Հարավային Լաթիֆիա թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սպանվել է 2, վիրավորվել` 13 մարդ, տեղեկացնում է iraqinews.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պայթյունի նշանակետն է եղել ռազամական ավտոշարասյունը:
Հաղորդվում է, որ դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժեր և շրջափակել տարածքը: Շտապօգնությունը վիրավորներին տեղափոխել է մոտակա հիվանդանոցներ: