Չինաստանում ոսկու ապօրինի հանքահանման ժամանակ զոհվել է 6 մարդ
International newsՉինաստանի մայրաքաղաք Պեկինի արվարձաններից մեկում ոսկու ապօրինի հանքահանման ժամանակ զոհվել է 6 մարդ, վիրավորվել մեկը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Դեպքը տեղի է ունեցել Պինգուի շրջանում, որտեղ գտնվում է ոսկու հանքը։ Մեծ մակերեսի եւ թունելների քանակի պատճառով իշխանությունները չեն կարողանում կանխել ապօրինի հանքահանումը։ Տարվա սկզբից այստեղ 25 մարդ է ձերբակալվել։
Տուժածին հոսպիտալացրել են։ Իրավապահները հետաքննում են միջադեպը: