Թրամփը կասկածում է, թե լավ հարաբերություններ կունենա Քեմերոնի հետ
International newsԱմերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը կասկածում Է, թե ինքը լավ հարաբերություններ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հետ, եթե ԱՄՆ-ի նախագահ ընտրվի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդը հայտարարել Է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որի ամբողջական տարբերակը եթեր Է տրվել մայիսի 16-ին:
Թրամփին խնդրել են մեկնաբանել այն քննադատական դիտողությունները, որոնք իր հասցին հնչել են Քեմերոնի կողմից: Մեծ Բրիտանիայի վարչապետը, մասնավորապես, «անմիտ եւ սխալ» Է համարել ԱՄՆ մահմեդականների մուտքի լիակատար արգելք սահմանելու Թրամփի առաջարկությունը:
«Կարծես թե մենք շատ լավ հարաբերություններ չենք ունենա, ով գիտե, ես կցանկանայի, որ մենք լավ հարաբերություններ ունենայինք, բայց այնպիսի տպավորություն Է, որ նա (Քեմերոնը) չի պատրաստվում լուծել խնդիրը»,- նշել Է Թրամփը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: