Խովանսկոյեի գերեզմանատանը բախումների հիմնական վարկածը համարել են ֆինանսական դրդապատճառը
International newsՔննիչները ֆինանսական դրդապատճառը դիտում են որպես ՌԴ մայրաքաղաքի Խովանսկոյեի գերեզմանատանը տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի հիմնական վարկած, որտեղ զոհվել Է երեք եւ տուժել ավելի քան 30 մարդ: Այդ մասբին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Ազգային հողի վրա հանցագործությունների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը հաստատում չի գտել»,- մայիսի 16-ին ասել Է նա «Ինտերֆաքս»-ին:
Մարկինը նշել Է, որ մայիսի 14-ին Խովանսկոյեի գերեզմանատան կենտրոնական մուտքի մոտ ծեծկռտուքի եւ փոխհրաձգության ընթացքում երեք մարդ Է զոհվել եւ ավելի քան 30-ը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել: «Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանց անհրաժեշտ բժշկական օգնություն Է ցույց տրվում: Բժիշիները մինչ օրս պայքարում են երեք մարդու կյանքի համար»,- ասել Է Քննչական կոմիտեի ներկայացուցիչը:
Մայիսի 14-ի ցերեկը Խովանսկոյեի գերեզմանատանը տեղի Է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որին, ոստիկանության տվյալներով՝ մասնակցել Է շուրջ 200 մարդ: Նրանց մեծ մասը Միջին Ասիայից եւ ՌԴ-ի Հյուսիսկովկասյան տարածաշրջանից սերածներ են՝ միգրանտներ, որոնց մասնավոր կարգով վարձել են գերեզմանները խնամելու համար: