Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունն ավարտվել է
SportԳնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությանը մայիսի 13-15-ը մարզիկները մրցեցին գնդակային հրաձգության օդամղիչ բոլոր վարժություններից` հրացան, ատրճանակ, վազող թիրախ` նորմալ և խառը վազք: Այս մասին տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Ընդհանուր թվով խաղարկվում էր 24 մեդալ: Հաղթող մարզիկները արժանացան դրմական պարգևների, դիպլոմի ու մեդալի, պարգևատրվեցին նաև հաղթող մարզիկների անձնական մարզիչները: Օդամղիչ հրացան վարժությունում ՀՀ ռեկորդներ սահմանեցին Հրաչիկ Բաբայանը՝ 630.1 միավոր և Մարիամ Միքայելյանը՝ 415.8 միավոր, եզրափակչում ռեկորդ սահմանեց Հրաչիկի կրթսեր եղբայրը՝ Հայկ Բաբայանը: Վազող թիրախ ՝ խառը վազք վարժությունում ՀՀ սպորտի վարպետի ցուցանիշ գրանցեց Գոհար Հարությունյանը: Օդամղիչ ատրճանակ վարժությունում հատկանշական էր Զավեն Իգիթյանի խոցած 580միավորը, որը ռեկորդ չէ, բայց ՀՀ առաջնություններում եզակի գրանցված արդյունք է:
Առաջնության 2-րդ օրը ներկա է գտնվել նաև ՀՀ սպորտի և երիասատարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:Նախարարը հանրապետությունում հրաձգություն մարզաձևի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար նախարարության շնորհակալագրով է պարգևատրել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանին:
Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությանը մասնակցեց 60 հրաձիգ և ևս 20 հրաձիգ մրցմանը մասնակցեց որպես անհատական մասնակից:
Մարզիկները ներկայացնում էին հետևյալ կազմակերպությունները.
1. Յուրի և Զինաիդա Սիմոնյանների անվան հրաձգության մրազադպրոց,
2. Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց,
3. Հրաձգության հանրապետական մարզադպրոց,
4. Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց,
5. Բանակի կենտրոնական մարզական ակումբ ,
6. Վանաձոր քաղաքի թիմ:
Հաղթող ճանաչվեցին.
Վազող թիրախ, 10մ, 30 + 30 կրակոց վարժության տղաների պայքարում
3-րդ տեղ Ռազմիկ Մինասյան
2-րդ տեղ Հովհաննես Մարգարյան
1-ին տեղ Հովհաննես Խաչատրյան
Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Էվարդ Ղարիբյան
Վազող թիրախ, 10մ, 20 +20կրակոց վարժության աղջիկներ պայքարում
3-րդ տեղ Լիլիթ Մկրտչյան
2-րդ տեղ Մարգարիտա Մոսյան
1-ին տեղ Գոհար հարոեւթյունյան
Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Գագիկ Մելոյան
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժության տղաների պայքարում
3-րդ տեղը Վրեժ Թորոսյան
2-րդ տեղ Հայկազ Քանքանյան
1-ին տեղ Հայկ Բաբայան
Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Անդրանիկ Այվազյան
Օդամղիչ հրացան, 10մ, 40 կրակոց վարժության աղջիկների պայքարում
3-րդ տեղ Անուշ Նալբանդյան
2-րդ տեղ Ալլա Պողոսյան
1-ին տեղ Մարիամ Միքայելյան
Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Անդրանիկ Այվազյան
Վազող թիրախ` խառը վազք, 10մ, 2X20 կրակոց վարժության տղաների պայքարում
3-րդ տեղ Շանթ Սարգսյան
2-րդ տեղ Ռազմիկ Մինասյան
1-ին տեղ Հովհաննես Խաչատրյան
Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Էդվարդ Ղարիբյան
Վազող թիրախ` խառը վազք, 10մ, 2X20 կրակոց վարժության աղջիկների պայքարում
3-րդ տեղ Լաուրա Ավետիսյան
2-րդ տեղ Լիլիթ Մկրտչյան
1-ին տեղ Գոհար Հարությունյան
Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Գագիկ Մելոյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց վարժության տղաների պայքարում
3-րդ տեղ Բենիկ Խլղաթյան
2-րդ տեղ Զավեն Իգիթյան
1-ին տեղ Սևակ Արշակյան
Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Նորա Նիկողոսյան
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 40 կրակոց վարժության աղջիկների պայքարում
3-րդ տեղ Աստղիկ Ղուկասյան
2-րդ տեղ Գոհար Դանիելյան
1-ին տեղ Էլմիրա Կարապետյան
Հաղթող մարզիկի անձնական մարզիչ Նորայր Առաքելյան