Նեյմար. Այս մրցաշրջանն ինձ համար լավագույնը չէր
Sport«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն այնքան էլ գոհ չէ 2015-16թթ. մրցաշրջանում իր ցուցադրած խաղից:
-Այս մրցաշրջանն ինձ համար լավագույնը չէր: Ցանկանում եմ բարելավել վիճակագրությունս և ամեն օր կատարելագործվել: Հպարտ եմ, որ մեր թիմը հաղթեց Իսպանիայի առաջնությունում: Պետք է շնորհավորեմ թիմակիցներիս, քանի որ հսկայական աշխատանք է տարվել,-Նեյմարի խոսքը մեջբերված է «Globo Esporte»-ից:
Նեյմարը նաև խոսել է Օլիմպիական խաղերին մասնակցելու և Ամերիկայի գավաթի խաղարկությունը բաց թողնելու որոշման մասին:
-Ես պատրաստ եմ պատասխանատվության: Հասկանալի է, որ բոլորն էլ ցանկանում են Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի արժանանալ, բայց ինձանից ավելի ոչ ոք նման ցանկություն չունի: Իհարկե, կցանակայի հավաքականի կազմում մասնակցել երկու մրցաշարերին էլ, բայց «Բարսելոնայում» այլ դիրքորոշում ունեն, իսկ ես հարգում եմ այն համաձայնությունը, որին հասել են հավաքականն ու ակումբը: Չեմ տխրում Ամերիկայի գավաթի խաղարկությանը չմասնակցելու համար: Օլիմպիադան անցկացվում է իմ երկրում, և ես ցանկանում եմ մասնկացել դրան,-ասել է Նեյմարը: