Վենգեր. Եթե առաջինը չես, արդեն կարեւոր չէ՝ երկրորդն ես, թե 10-րդը
SportՈչ մի տարբերություն չկա, թե որ տեղում ես, եթե առաջինը չես, ասել է Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ֆուտբոլի Անգլիայի առաջնության վերջին տուրում Լոնոդոնի «Տոտենհեմին» շրջանցելուց եւ փոխչեմպիոնի կոչումը նվաճելուց հետո:
«Մենք գրավեցինք երկրորդ տեղը, բայց մենք ցանկանում ենք լինել առաջինը: Կարող ես լինել 10-րդ կամ 15-րդ տեղում, բայց եթե առաջինը չես, արդեն կարեւոր չէ մնացածը: Կարելի է ասել, չեմպիոնը լավն է, մյուսները՝ աղբ: Բայց ես հպարտ եմ, որ կարողանում եմ «Արսենալը» պահել Պրեմյեր լիգայի առաջատար քառյակում: Իսկ «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» այս տարի զիջեցին դիրքերը:
«Լեսթերը» գերազանց մրցաշրջան անցկացրեց: Նրանք պարտվել են ընդամենը երեք խաղում: Ընդ որում, երկու անգամ մենք են հաղթել նրանց»,- Վենգերի խոսքը մեջբերում է dailymail-ը:
Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին անգամ Անգլիայի չեմպիոն է հռչակվել «Լեսթերը»: