Ֆերնանդո Տորեսը պայմանագիր է կնքել Մադրիդի «Աթլետիկոյի» հետ
SportՄադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը երկու տարվա պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ, հաղորդում է Sport.es-ը:
32-ամյա իսպանացի ֆուտբոլիստը «Աթլետիկոյում» հանդես էր գալիս վարձավճարով: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում էր իտալական «Միլանին», որի հետ պայմանագիրն ավարտվում է ամռանը:
Իսպանիայի ավարտված առաջնությունում Ֆերնանդո Տորեսը մասնակցել է 30 հանդիպման եւ խփել է 11 գոլ: