Ադրբեջանը, Ղազախստանն ու Վրաստանը պայմանավորվել են ավելացնել բեռնափոխադրումների ծավալները
International newsԱդրբեջանը, Ղազախստանը եւ Վրաստանը պայմանավորվել են ավելացնել բեռնափոխադրումների ծավալները Տրանսկասպիական միջազգային տրանսպորտային երթուղով: Այս մասին մայիսի 16-ին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղի» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Նադիր Ազմամեդովը:
Բաքվում կայացած հանդիպմանը մասնակցել են երեք երկրների երկաթուղային ընկերությունների աշխատակազմերի ղեկավարները:
Ըստ Trend-ի, ապրիլին երեք երկրների երկաթուղային գերատեսչությունները համաձայնագիր են ստորագրել ADY Express, KTZ Express, Trans Caucasus terminals եւ ACSC Logistics ընկերությունների միջեւ տրանսպորտային կոնսորցիում ստեղծելու մասին: Երթուղին անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով, այնուհետեւ Թուրքիայով եւ Ուկրաինայով՝ դեպի Եվրոպա: